30/10/2026

EU – Armenia

Ուժեղն էլ դո՞ւք եք

«Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն՝ չէ»,- երեկ խորհրդարանական ծեծկռտուքից հետո ընդդիմադիրներին փորձեց ծաղրել Նիկոլ Փաշինյանը՝ իր էջում նման գրառում անելով եւ մնալով ինքն իր գրառման տակ․ ով չալարեց, քննադատեց, թքեցին-մրեցին այդ գրառման համար։ Բայց մարդիկ անմիջապես սկսեցին խոսել իշխանությունների «ուժից»։

Հրապարակ թերթը գրել է․ Հարցնում էին՝ իսկ ձեր՝ ՔՊ-ի ու անձամբ Փաշինյանի ուժը որտե՞ղ է դրսեւորվում. թիկնապահների, ոստիկանների ու ՊՊԾ աշխատակիցների թիկունքում թաքնվելու մե՞ջ։ Երեկվա բախումից հետո էլ, երբ ՔՊ-ի 64 պատգամավորի դեմ ընդամենը 41 ընդդիմադիր պատգամավոր է կանգնած, եւ թվում է՝ չպետք է վախենան, քանի որ անգամ թվակազմով գերազանցում են, սակայն միջադեպից անմիջապես հետո խորհրդարանը շրջափակեցին ոստիկանական գվարդիայի զորքով։

Իսկ ինքը՝ Փաշինյանը, ցանկացած տեղ գնում է մեծաթիվ թիկնազորի ու ոստիկանների ուղեկցությամբ, մեծ շարասյունով։ Նախապես սանրում են տեղանքը, տանիքներին դիպուկահարներ կանգնեցնում։ Նրան ուղեկցողներից մի քանիսն էլ անպայման պաշտպանական հատուկ զոնտիկներ են տանում։