Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործելու է անձնագրերի տրամադրման նոր կարգ՝ նոր վճարներով։ Նոր անձնագրերի էջերում չեն լինելու հայ ժողովրդին ներկայացնող որոշ խորհրդանիշներ, օրինակ՝ Արարատ լեռը, բայց շարունակելու է պաշտոնավարել Արարատ անունը կրող արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը, ով ամեն ձև ուրանում է Արարատ լեռան հայկական լինելու փաստը։
Հրապարակ թերթը գրել է․ Նոր անձնագրերի տրամադրումն իր հետ նոր հնարավորություններ է բերում գործող կառավարության համար` լրացուցիչ փող աշխատելու հարցում։ Այսօր Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց` եթե թվերի խորհրդանիշների մեծ սիրահար եք, ապա կարող եք որոշակի գումարի դիմաց անձնագրի սերիայի թվերի հերթականությունն ինքներդ որոշել, բնականաբար վճարելով դրա դիմաց։
Բայց հարց է առաջանում․ եթե կարող ենք գումարի դիմաց որոշել անձնագրի սերիայի թվերի հերթականությունը, հնարավո՞ր չէ նույն գումարի դիմաց պահանջել, որ անձնագրում լինի, օրինակ, նաև Արարատ լեռը։ Կամ, ասենք, Նիկոլի մեծ սիրահարները կարողանան պահանջել, որ էջերից մեկում լինի նրա նկարը։
Սրանք այնքան են ցինիկացել՝ ամեն ինչ փողի արժեքով չափելով, որ չի բացառվում՝ մի օր որոշեն անձնագրի կազմն էլ առանձին վաճառել, ինչպես օրինակ, առանձին վաճառվում է բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի կազմը։


Բաց մի թողեք
Վարչական միավորները պետք է հոգան միայնակների թաղման ծախսերը. Լուսանկար
Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար