Խորհրդարանի ծանր մարտերի ժամանակ շատերն էին նկատել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի անխռով պահվածքը, մինչ թիմակից տղամարդիկ իրենից մի քանի սանտիմետր հեռավորության վրա «Ավարայրի ճակատամարտի» էին մասնակցում, փորձում դիմակայել ՔՊ-ի «հարբած փղերին», օրինակ` չարենցավանցի Նարեկ Բաբայանին, Ղազարյանն իր նստելատեղից հետեւում էր «գոյամարտին»։
Հրապարակ թերթը գրել է․ Ինչո՞ւ չխառնվեցիք կռվին, ինչո՞ւ էիք դիտորդի կարգավիճակում հայտնվել՝ երեկ հարցրինք Ղազարյանին: Գուցե պատճառն այն է, որ ՔՊ-ականները սեւեռվա՞ծ են Ձեզ վրա` վախեցել եք, որ ողջ դուրս չեք գա կռվից։ «Կահույքի փլուզում եղավ` ես հայտնվել էի շրջափակման մեջ, երկար ժամանակ այնտեղից չէի կարողանում դուրս գալ»,- պատասխանեց Ղազարյանը։
Իսկ դուրս գալուց հետո կռվեցի՞ք։ «Չէ»։ «Կահույքի փլուզումն» այն է, որ սեղանը փլվել է, չի կարողացել դուրս գալ:


Բաց մի թողեք
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում