Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավար Քրիսթին Լագարդը մտադիր է վաղաժամ ավարտել իր պաշտոնավարումը եւ հաջորդ տարվա փետրվարի յոթին հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին հայտնում է ԵԿԲ Մամուլի ծառայությունը։ Համաձայն հաղորդման, իր որոշման մասին Լագարդն արդեն իրազեկել է Բանկի Կառավարիչների խորհրդին եւ ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։
Հետաքրքիր է այն, որ Լագարդը հաջորդ տարի հոկտեմբերին այսպես թե այնպես ավարտելու էր իր պաշտոնավարման ժամկետը եւ ըստ էության՝ մի քանի ամիս է ընդամենը շուտ հրաժարական տալից։
Նրան այդ պաշտոնում կարող են փոխարինել՝ Պաբլո Էրնանդես դե Կոսը, ով ներկայացնում է Իսպանիան, կամ Քլաս Քնոթը՝ Նիդերլանդներից։



Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ից ԵՄ-ն 2 եվրոյի վճար կսահմանի միություն մուտք գործող բոլոր ծանրոցների համար
Ֆրանսիայում տարեկան գնաճը հասել է 2023 թվականի վերջից ի վեր ամենաբարձր մակարդակին
Բելառուսն արգելել է «Արամե» կոնյակի ներմուծումը