Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքը վերսկսելու օգտին. գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների։
Պարբերականը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցմանը։ Ըստ հրապարակման՝ այս առաջարկը ներկայացրել են ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները սեպտեմբերին Մոսկվա և Կիեւ կատարած իրենց այցերի ընթացքում։
Նախաձեռնությունը ենթադրում է ռուսական գազի վաճառք ամերիկյան միջնորդի միջոցով․ քայլ, որը թույլ կտա շրջանցել եվրոպական պատժամիջոցները՝ միաժամանակ շահավետ հնարավորություններ ստեղծելով ամերիկացի ներդրողների համար։
Վաշինգտոնը դիտարկում է նաև ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքը վերսկսելու հնարավորությունը՝ որպես ավելի լայն համաձայնագրի մաս։


Բաց մի թողեք
Անում ենք նույնիսկ ավելի լավ․ Թրամփը Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ լրտեսության մասին
Մելանիա Թրամփը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային Օլեշկիում իրականացված առաքելությունից հետո
Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական ճգնաժամի մեջ․ նախարար. Լուսանկար