Ֆրանսիան կարող է հայտնվել տնտեսական լուրջ ճգնաժամի մեջ, եթե կառավորությանը չհաջողվի ընդունել բյուջեն, որը նախատեսում է դեֆիցիտի կրճատում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարար Ռոլան Լեսքյուրը։
Նախարարը ասել է, որ ֆրանսիական տնտեսությունը փաստացի հայտնվել է կանգնած վիճակում։ Այս տարվա երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել է 0,1 տոկոսով, երկրորդում՝ 0,2 տոկոսով։
Հավելյալ ճնշում տնտեսության վրա գործում է գնաճը, որը հոկտեմբերին կազմել է 3,4 տոկոս։ Կառավարությունը ցանկանում է բյուջետային դեֆիցիտը կրճատել մինչեւ ՀՆԱ 5 տոկոս՝ 27 թվականի համար, սակայն մասնագետները կասկածում են, որ կհաջողվի հասնել այդ ցուցանիշին։ Իրավիճակը բարդանում է մի կողմից գնաճով, մյուս կողմից՝ բողոքի ցույցերով ու շարունակական բարեկեցության անկմամբ։



Բաց մի թողեք
Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում
Ո՞վ պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահը՝ ըստ Մերկելի