Նոյեմբերի 12-ին Տավուշի մարզպետի տեղակալ, մարզպետին փոխարինող Նարեկ Ղուշյանը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հիմք ընդունելով նախաձեռնված վարչական վարույթի նյութերը, որոշել է 2026թ․ հոկտեմբերի 27-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի աղբավայրի այրման հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնված վարչական վարույթը թողնել անհետեւանք։
Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի տեղակալն ինչո՞ւ է անհետեւանք թողել վարչական վարույթը, կարող էր անգամ մարզպետարանի շնորհակալագրով պարգեւատրել Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանին, որ համայնքի չցանկապատված աղբավայրում մեծ թվով հրդեհներից գեղատեսիլ Աղստեւի հովիտն է թունավորվում, աղտոտվում։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին հարցում եմ արել Դիլիջան համայնքի աղբավայրի վատթար վիճակի, այնտեղ բռնկվող հրդեհների վերաբերյալ։
Տեսչական մարմնից պատասխանել են․ «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից 2025-2026 թվականներին իրականացված վերահսկողական գործառույթների շրջանակներում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի աղբավայրում արձանագրվել է հրդեհի բռնկման 22 դեպք, որից 2-ով տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՀՈԳՎ) Դիլիջանի բաժին, 20-ով՝ Տավուշի մարզպետարան՝ իրենց լիազորությունների շրջանակում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Հարուցված վարչական վարույթների շրջանակներում, ինչպես նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Դիլիջանի բաժնից ստացված տեղեկատվության համաձայն՝ բոլոր դեպքերով տեղի է ունեցել աղբի ինքնաբռնկում (ինքնայրում)»։ Դիլիջանի աղբավայրում հրդեհները շատ հաճախ են բռնկվում, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը 2 տարում ընդամենը 22 դեպք է արձանագրել։
Որպես հրդեհների պատճառ նշվել է ինքնայրումը, սակայն խոր, թաց աշնանը աղբավայրն ինչպե՞ս կարող է ինքնահրկիզվել։ Դիլիջան համայնքի բնակիչների կարծիքով՝ համայնքի աղբավայրը միտումնավոր են հրդեհում, այդ հրդեհներով համայնքի աղբավայրում աղբի նոր քանակի համար տեղ են բացում, աղբավայրը «մաքրում` բարեկարգում են»։


Բաց մի թողեք
Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը
Մասնագետի կարիք կա
Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով