Եվրոպական հանձնաժողովը ենթարկվել է խոշոր կիբերհարձակման։
Այս միջադեպը, հնարավոր է, վտանգի տակ է դրել մեծ քանակությամբ անձնական տվյալներ, ինչպես նաև աշխատակիցներին զրկել է աշխատավարձերի և արձակուրդների վերաբերյալ տեղեկատվություն մուտքագրելու հնարավորությունից։
«Հանձնաժողովը կարծում է, որ հաջողվել է կասեցնել հարձակման մեծ մասը, սակայն վնասի ամբողջական ծավալը դեռևս պարզ չէ»,- հայտնել է ԵՄ ներկայացուցիչը պարբերականին։
Համակարգերը գուցե շուտով վերագործարկվեն, արձագանքման գործընթացում ուշացումներ են լինում»։
Պարբերականի աղբյուրները նշել են, որ մասնագետները դեռ աշխատում են պարզելու, թե արդյոք աշխատակիցների տվյալները վտանգվել են։ Politico-ի տվյալներով՝ խափանումը շարունակվում է արդեն ավելի քան 10 օր։


Բաց մի թողեք
Իտալական «Ilva»-ի պողպատաձուլական ճգնաժամը. կա երկու գնորդ, բայց ո՞վ է վճարելու ծախսերը
Որքա՞ն թույլ կտանք մսի և կաթնամթերքի խոշոր արտադրողներին խաթարել կլիման
Հոլանդացիները դեմ են արտահանման վերահսկողությունը խստացնելու ԱՄՆ-ի «անընդունելի» առաջարկին