«Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Բաղրամյան պողոտայում 29-ամյա Էրիկ Կակոյանին դանակահարած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, ժամը 17։33-ին ահազանգ էր ստացվել Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացու մասին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով 29-ամյա երիտասարդը տեղափոխվել էր հիվանդանոց եւ նոյեմբերի 8-ին մահացել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները հայտնաբերել էին դեպքի առնչությամբ կասկածվողին՝ 2001 թվականին ծնված երիտասարդին, ու ձերբակալել։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կասկածվողն ու տուժողը միմյանց չեն ճանաչել, նախկինում չեն հանդիպել։ Դանակահարող երիտասարդը հաշվառված է եղել հոգեբուժական հաստատությունում։ Սպանվածն Էրիկ Կակոյանն էր՝ ABC Media-ի նախկին աշխատակիցը։ Նա նոր էր նշանվել։ Ինչ վերաբերում է դանակահարողին, ապա նա ցուցմունքում միջադեպն այսպես է ներկայացրել․ երազում մի տղամարդու է տեսել, որն իր մոր հետ է կապված, երբ Բաղրամյան փողոցում պատահական տեսել է Կակոյանին, նմանեցրել է իր երազի տղային ու դանակահարել»:



Բաց մի թողեք
Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը
Մասնագետի կարիք կա
Ադրբեջանը 2025-ին Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ միլիարդավոր դոլարներ պահանջելով