Ուրեմն երևի մեկ ամիս կլինի` որոշում եմ մի բան գրել ընդդիմության մասին, որովհետև իրենց տրված վստահության քվեն (кредит доверия) սկսում է սպառվել և անգամ իմ ծով համբերության բաժակն է սկսում լցվել, բայց էս պատուհասները հերթ չեն տալիս` մի օր «դադար» չեն վերցնում, որ ընդդիմադիրներին անդրադառնալու ժամանակ գտնեմ:
Իսկ գրելը, ես ձեզ ասեմ` թերապիայի նման մի բան է: Կան մարդիկ, որ ալկոհոլով են էս վիճակին դիմանում, մարդ կա տրանկվիլիզատորներ ու քնաբեր է օգտագործում, ես էլ գրելով եմ զայրույթս պարպում, էս սթրեսը հաղթահարում:
Մի կարծեք, թե չգիտեմ, որ սրանց երեսին թքում ես, ասում են` անձրև է գալիս, մեր թափած լուտանքներից քարերը կքայքայվեին, ջրերն` իրենց հունը կփոխեին, մոլորակն` իր շավղից դուրս կգար, բայց սրանց երեսը պադոշ է` ոչինչ չի ազդում, որովհետև ամոթի զգացումն իսպառ կորցրել են: Ուստի գրում ենք մեզ համար, նաև կողքինների, հանրության, դրսից մեզ հետևողների համար, որ չասեն` հայերը դադարել են հայ ու մարդ լինելուց:
Ես մի բանում վստահաբար ճիշտ էի` երբ ասում էի, որ չի կարելի պայքարը սահմանափակել խորհրդարանում ու ֆեյսբուքում արտահայտվելով: Կյանքը ցույց տվեց, որ այդ երկու հարթակից էլ սրանք վախ ու քաշվել չունեն:
Այնքան վախ ու ամոթ չունենա, որ երկրին այսքան աղետ բերի և հերոս գեներալի օգնականին «Մանվելի աբսլուգ», «արջ քորող» անվանի (այ բանան ուտող, գազար կրծող, թփի տակից հայհոյող, առանց թիկնազորի մնաս էլի ես հայհոյելու՞ մարդկանց): Մանվելը ինչ արել- չի արել, իր հայրենիքի համար կռված զինվորական է, քեզ նման հող հանձնող չի, այ թիկնազորի հետևում թաքնված` մեռած մարդուն անպատվող:
Բայց եթե Մեսրոպին ուղղված վիրավորանքների տակ, այնուամենայնիվ, ինչ որ հաշվարկ կա (Մանվելին վատով հիշողների, Մեսրոպին չսիրողների հավանությունը ստանալու հաշվարկ), ապա Հռիփսիմե Ջեբեջյանի նման սիրված լրագրողին վիրավորելը ոչ միայն որևէ հաշվարկ չունի, այլ խորացած գժության, փակուղի մտած, անելանելի վիճակում հայտնվածի, այդ վիճակից ելք չտեսնողի կատաղություն է:
Ամբողջ օրը կանանց իրավունքներից խոսող, բոլոր պատասխանատու պաշտոններին անարժան կնիկների նշանակած այս մարդն անգամ զուտ այդ սեռի հանդեպ չի կարողանում կոռեկտությունը պահել: Ու դա հարցի հետ կապ չունի…
Իսկ այսօր մեկ ուրիշ կնոջ էլ է հիշել` Հրանտ Մաթևոսյանի աղջկան` Լևոն Զուրաբյանի կնոջը… ու սա դեռ վերջը չի…Դեռ էլի է բղավելու` ինչու չես զոհվել, ինչու եք փախել, երբ ինքն ու իր թիմը փախչելու, չկռվելու, հայրենիքին դավաճանելու կենդանի հուշարձաններ են: Էլի է ստատուսներ գրելու, ռիլեր նկարելու, դոշ ծեծելու ու դերասանություն անելու…
Իրոք, թշնամուս չէի ցանկանա Նիկոլ Փաշինյանի տեղում լինի` սրանից մեծ պատիժ` իր գլխից մեծ գործ բռնելու, իր ուժերից վեր բեռ ստանձնելու, երկիրն անդունդին հասցնելու, մեր թշնամիների հետ անհավանական գործարքների գնալու համար դժվար է պատկերացնել: Բա սրա համար էինք 2020-ից սկսած ասում` ընտրություններով խաղաղ հեռացիր: Դա և երկրին շանս կտա, և քո փրկությունը կլինի: Մարդը որոշել է ցմրուր խմել թույնի այս բաժակը… մի ամբողջ ազգի ևս թունավորելով…
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
«Դա քաղաքական ինքնասպանություն կլինի»
Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա
Ստի ոտքը կարճ է լինում, վարչապետի դեպքում ընդամենը երկու օր տևեց