Ստի ոտքը կարճ է լինում, վարչապետի դեպքում ընդամենը երկու օր տևեց։ Այս մասին հայտարարել է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Նոյեմբերի 18-ին ասում էր, որ եթե ժողովուրդը կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ապա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո կհեռանա պաշտոնից, անցավ երկու օր, նույն ամբիոնից հայտարարեց, որ եթե ժողովուրդը կողմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ապա չի առաջադրվի հաջորդ ընտրություններին։
Նիկոլ Փաշինյան, անմիջապես հեռանալն ու հաջորդ ընտրություններին չառաջադրվելը տարբեր բաներ են, այնպես, ինչպես դուք՝ որպես պատերազմաբեր, Սահմանադրությունը և խաղաղությունը»,- նշել է նա:


Բաց մի թողեք
«Դա քաղաքական ինքնասպանություն կլինի»
Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա
Իրոք, թշնամուս չէի ցանկանա Նիկոլ Փաշինյանի տեղում լինի` սրանից մեծ պատիժ