25/11/2026

EU – Armenia

Լեհաստանն առաջարկել է ՆԱՏՕ-ին խոցել Ուկրաինայի տարածքի վրայով թռչող հրթիռները

Լեհաստանն առաջարկել է դաշնակիցներին դիտարկել Ուկրաինայի տարածքի վրա հրթիռները որսալու հնարավորությունը, եթե դրանք ուղղված են դեպի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ:

Այս հարցը բարձրացվել է նոյեմբերի 23-ին Բրյուսելում դաշինքի դեսպանների հանդիպման ժամանակ։

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ մասնակիցներ պաշտպանել են առաջարկը, սակայն քննարկումը կրել է նախնական բնույթ, և որևէ որոշում չի կայացվել։

Բացի այդ, չեն քննարկվել նման որսումներ իրականացնելու համար անհրաժեշտ կոնկրետ միջոցներն ու հնարավորությունները։