26/11/2026

EU – Armenia

Չեն տրվել Փաշինյանի շանտաժին. Հույս ունեն, որ կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ

«Նոր սահմանադրության նախագծի հրապարակման օրվա հաջորդ օրվանից իշխանական եւ իշխանամերձ շրջանակները թեպետ լուրեր են տարածում, թե իշխանությանը հաջողվել է հանրաքվեի դրվող նախագծի համար պակասող վեց ձայնը ստանալ խորհրդարանական ընդդիմությունից:

«Հրապարակ» թերթը գրում է. Սակայն մեզ ասացին, որ ընդդիմադիր երկու ֆրակցիայում էլ առավել քան արմատական տրամադրություններ են տիրում՝ ո՛չ «Ուժեղ Հայաստանում», ո՛չ «Հայաստան» դաշինքում չեն պատրաստվում տրվել Փաշինյանի շանտաժին եւ կողմ քվեարկել հանրաքվեի դրվող նախագծին, իսկ նման լուրերը տարածում են ընդդիմությանը հերթական անգամ վարկաբեկելու նպատակով, նաեւ հույս ունենալով, որ ոմանք այդ լուրերից հետո կարող են գաղտնի կոմպրոմիսի գնալ իշխանության հետ։