28/11/2026

EU – Armenia

Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունից առաջ տղամարդկանց բեմականացված պարից զայրացած Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ մոտ մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանին նվիրված «Սպարապետ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ նույնպես «ԿինոՄոսկվայի» «տանիքին» ռազմահայրենասիրական պար էր բեմադրվել:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գուցե այդ ժամանակ լռել էր իր դաշնակից Արամ Սարգսյանին չնեղացնելու նպատակով։ Գուցե` խաղալիք զենքից էր այդպես հուզվել: Բայց պարզ է, որ ազգային-ազատագրական պարերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է սատանիստական պերֆորմանսներն ու «ՀուԶանք ու Զանգ»-ի տիպի բեմականացումները։

Մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում դինոզավրեր էին շրջում, եւ նրանց պարը շատերը սատանիստական քարոզ անվանեցին, իսկ 2019-ին Հանրապետության հրապարակում բեմադրված եւ մեծ աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը հենց կրթության նախարարությունն էր ֆինանսավորել։