2021 թվականից Հանրային հեռարձակողի խորհրդի (Հ1-ի եւ Հանրային ռադիոյի կառավարման մարմնի) անդամ, իսկ 2025-ից նախագահ աշխատող Վասակ Դարբինյանը ոչ միայն ինքն է տաքուկ տեղավորվել բարձր վարձատրությամբ այս պաշտոնին, այլեւ որդուն է արագընթաց առաջ հրում կարիերային սանդուղքով:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ի տարբերություն շատ ու շատ միջազգայնագետների եւ ԱԳՆ աշխատակիցների, Հայկ Դարբինյանը, որն ԱԳՆ աշխատակից է եւ 2017 թվականին է դիվանագիտական ակադեմիան ավարտել, արդեն երկու անգամ արտերկրում ծառայության է եղել:
Ապա վերադարձել է, դարձել ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հիմա Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Թե ինչ խորհուրդներ է տվել 33-ամյա երիտասարդը նախարարին, հայտնի չէ, սակայն նա այս տարվա սեպտեմբերի 16-ին արդեն ստացել է արտակարգ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան, ինչին ԱԳՆ աշխատակիցները տասնամյակներով են սպասում:
Ի դեպ, նա ներգրավված է եղել «Խաղաղության խաչմերուկ» նախագծում եւ զբաղվել է հայ-թուրքական հարաբերություններով:


Բաց մի թողեք
«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով
Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել՝ հույսը Նիկոլ Փաշինյանն է
Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար