Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացակայությունը քաղաքական դաշտից։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տարբեր շրջանակներում ամենատարբեր վարկածներն են շրջանառվում՝ ընդհուպ մինչեւ կուսակցական վերադասավորումներ են ընթանում, կամ Սաղաթելյանը քաղաքական դադար է վերցրել։
Մեր տեղեկություններով՝ այդ խոսակցություններն իրականության հետ աղերս չունեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Իշխան Սաղաթելյանի բացակայությունը պայմանավորված է բացառապես անձնական՝ առողջական հարցերի կարգավորմամբ: Նա գտնվում է արտերկրում: Սկզբնական շրջանում որոշակի մտահոգություններ են եղել` առողջական խնդիրների հետ կապված, սակայն բուժումը եւ հետազոտությունների արդյունքներն այժմ դրական են։
Ավելին՝ ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ Սաղաթելյանը շուտով կվերադառնա եւ կներգրավվի ակտիվ աշխատանքային ռիթմի մեջ:


Բաց մի թողեք
«Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով
Պապոյանի բանակցությունները փակուղի են մտել՝ հույսը Նիկոլ Փաշինյանն է
Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար