18/08/2026

EU – Armenia

Արմեն Գրիգորյանը անակնկալի է եկել պաշտոնաթողությունից

Արմեն Գրիգորյանի պաշտոնաթողությունը նրա համար խիստ անակնկալ է եղել, ինչով էլ բացատրվում է կառավարության նիստում գործընկերներին նրա հուզված հրաժեշտը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նա մտերիմներին ասել է, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ չի քննարկել ազատման որոշումը, պարզապես հայտնել է, որ պետք է ազատվի, քանի որ այդ պաշտոնին նշանակվելու է Ալեն Սիմոնյանը։

Թերթը նշում է, որ Գրիգորյանը մերձավորներին ասել է՝ մինչև հոգու խորքը վիրավորված է Փաշինյանից՝ իրեն համարելով հեղափոխության մասնակից, որը վեց տարի հավատարմորեն ծառայել է ընդհանուր գործին։ Նա ավելի մեծ անարգանք է համարել նաև, որ ԱԽ քարտուղարի պաշտոնից հետո իրեն առաջարկվել է խորհրդականի պաշտոն, որը մերժել է։