Օգոստոսի 18-ի գիշերը Մոսկվան և Մոսկվայի մարզը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման: Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը։
Մոսկվայի մարզում տուժել է առնվազն 3 մարդ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ:
Վնասվել են բնակելի և կոմերցիոն օբյեկտներ, ավտոմեքենաներ և էներգետիկ ենթակառուցվածքներ:
Ըստ լուրերի, Բոգորոդսկի շրջանում բժշկական օգնության կարիք է ունեցել մի կին, որը տուժել է ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց:
Բացի այդ, անօդաչուն հարվածել է Wildberries-ի պահեստային համալիրին «Ատլանտ-պարկի» տարածքում: Հրդեհ է բռնկվել, որը հաջողվել է տեղայնացնել: Նախնական տվյալներով՝ անմիջապես օբյեկտում տուժածներ չկան:
Կոլոմնայում տուժել է 27-ամյա տղամարդ:
Մի քանի շրջաններում գրանցվել են ավերածություններ։
Հարձակումն անդրադարձել է նաև Մոսկվայի վրա: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գիշերվա ընթացքում բազմիցս հայտնել է մայրաքաղաքի ուղղությամբ թռչող անօդաչուների ոչնչացման մասին: Ժամը 04:08-ի դրությամբ նա հայտնել էր Մոսկվայի մատույցներում խոցված 73 ԱԹՍ-ների մասին:
Հարձակման ֆոնին ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մոսկովյան ավիահանգույցում ինքնաթիռների ընդունման և բացթողնման համար:
Սահմանափակումներն անդրադարձել են «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանների վրա: Հաղորդվել է չվերթների մի մասի ուշացումների և երթուղիների փոփոխության մասին:

Բաց մի թողեք
Գրողի ծոցը կուղարկենք․ էլի սպառնում է Իրանին և Օմանին
Ռուսաստանի սահմանին լարված վիճակ է
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանքներ է պատրաստում «Ժողովրդի ծառա»-ի ղեկավարի և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի դեմ. Լուսանկար