24/08/2026

EU – Armenia

Կրասնոդարում զոհված երեխաները թիվը հասել է 3-ի․ Կիևն է հարվածել

Կրասնոդարի երկրամասում Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով երեք դեռահաս է զոհվել։

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան։

Նախնական տեղեկություններով, զոհվել է երեք դեռահաս՝ 13, 15 և 16 տարեկան։

Ավելի վաղ գրել ենք, որ Կրասնոդարի երկրամասն անցած գիշերը ենթարկվել է ԱԹՍ–ների զանգվածային հարձակման։

Մարզի իշխանությունները հայտնել էին, որ ԱԹՍ–ի բեկորներն ընկել են Կրասնոդարում գտնվող մանկական մասնավոր կենտրոնի վրա։ Ի սկզբանե հաղորդվում էր երկու զոհված երեխայի և յոթ տուժածի մասին։