24/08/2026

EU – Armenia

Ինչ զեկույց են պատրաստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հայ առաքելական եկեղեցում առկա, իր բնորոշմամբ, «խոր ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է մշակվում։

Այս մասին Փաշինյանը հայտնել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը։

Վարչապետի խոսքով՝ զեկույցը պետք է անդրադառնա եկեղեցու ներսում ձևավորված իրավիճակին և դրա հետ կապված խնդիրներին։