Վայոց ձորի մի շարք բնակավայրերի բնակիչներին օրեր շարունակ ահաբեկած դիմակավորված անձը հասել է Վայք։
Նրա «ձեռագիրը» չի փոխվել․ տղամարդը շարունակում է քարերով հարվածել բնակարանների տանիքներին, դռներին ու պատուհաններին, ապա կայծակնային արագությամբ հեռանալ։
Հիշեցնենք, որ Մալիշկա գյուղի բնակիչներին ավելի քան 10 օր ահաբեկության մեջ պահած «ուրվականը» օրեր առաջ տեղափոխվել էր Արենի խոշորացված համայնքի Ագարակաձոր բնակավայր։
«Արդեն մի քանի օր է՝ Ագարակաձորում և Մալիշկայում հանգիստ է, արտառոց դեպքեր չեն գրանցվել։ Սակայն երիտասարդները շարունակում են գիշերները հերթապահել գյուղում, քանի որ անկոչ հյուրը սովորաբար հայտնվում է կեսգիշերն անց»,- փոխանցեց Մալիշկայի բնակիչը։
Անցած գիշեր դիմակավորված տղամարդը հայտնվել է նաև Վայքում՝ շարունակելով նույն գործելաոճը։ Նա չի բացառել, որ տղամարդը միայնակ չի գործում․ «Չի բացառվում, որ խմբով են ահաբեկում մեր բնակիչներին։ Հակառակ դեպքում՝ ո՛չ ոստիկանությունը, ո՛չ քաղաքացիները չեն կարողանում բռնել։ Սա միայն իմ կարծիքը չէ․ մեզ մոտ բոլորը խոսում են այն մասին, որ, հնարավոր է, հատուկ պատրաստված խումբ լինի։ Թե որն է քարերով տներին հարվածելու եւ բնակչությանն ահաբեկելու պատճառը, առայժմ հայտնի չէ»։
Վայոց ձորի բնակիչները շարունակում են սպասել, որ իրավապահները կպարզեն դիմակավորված անձի ինքնությունը և կկանխեն բնակավայրերում ստեղծված անհանգստությունը։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի փորձագետն անդրադարձել է Սուրեն Պապիկյանին՝ նրան «հիմար» անվանելով
Արտակարգ դեպք, Փամբակ բնակավայրում փրկարարները հայտնաբերել են եղնիկի ձագի մարմին
TRIPP-ը կարող է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը․ S&P