Բանակում` ոչ ռազմական պայմաններում աննախադեպ քանակով մահերի պատճառով աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը` «Չիխուախուա» մականունով:
«Հրապարակ» թերթը գրել է․ Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հավանաբար կարծում են, որ ռազմական ոստիկանությունն է այս իրավիճակի հիմնական պատասխանատուն եւ բանակում կարգուկանոն հաստատողը, սակայն Հովհաննիսյանի նշանակումից հետո էլ արդեն երկու-երեք միջադեպ է գրանցվել, բանակում նորից զոհ ունենք:
Մեր տեղեկություններով` Արամ Հովհաննիսյանը, օգոստոսի 24-ից սկսած, ձեռնամուխ է եղել համակարգում կարգուկանոն հաստատելուն եւ հանձնարարել է զորամասերում ստուգումներ իրականացնել: Մասնավորապես պարզել, թե արդյո՞ք ժամկետային զինծառայողները բջջային հեռախոսներ ունեն: Նոր ՌՈ պետի կարծիքով` նաեւ բջջային հեռախոսներն են նպաստում բանակում մահերի թվի ավելացմանը: Նախարար Պապիկյանին արդարացնող ստատուսներից մեկում նկատեցինք նման տեսակետ, թե հեռախոսով զանգում՝ «քրեական հեղինակություններ» են կանչում, որ զինծառայողների միջեւ ոչ կանոնագրային հարաբերությունները կարգավորեն: Եթե սրա մեջ ճշմարտության հատիկ կա, ապա բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է:

Բաց մի թողեք
Սեփական պետությունը վարկաբեկում է, Ադրբեջանի ստահոդ պրոպագանդան՝ լեգիտիմացնում
Ուժայինների թրիլլեր Երեւանում՝ ոստիկանն ընդդեմ քննիչների. Լուսանկար
Կառավարության 2026–2031 թթ. ծրագրի քննարկման հետաքրքիր պահերը եւ ծուղակները