Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Այսօր` օգոստոսի 24-ին, ունենք բանակում հերթական ինքնասպանության դեպքը։ Սա արդեն համակարգային և խորը ճգնաժամի մասին է, իսկ ահա պաշտպանության նախարարը զարմանում է, թե «…որ դրա համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում»: Դե երևի սրա համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում։
Ամեն ինչ չափազանց ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ..․»։

Բաց մի թողեք
Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք
Ընդդիմությունը շուտով հայտնվելու է հերթական ծուղակում … Հայկ Դորունց․ Լուսանկար
Ո՞ւմ նկատի ուներ Չարենցը՝ ասելով. «Դեմքերը, ախ, բութ են այնպես…»