Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ուղիղ հրահանգ իջեցրեց իրավապահ մարմիններին, իսկ այսօր ձերբակալվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը։
Հաշվի առնելով Փաշինյանի խոսքի շարունակությունը, որ այսուհետ ում բռնում են՝ չպետք է բաց թողնեն, ապա մեծ է հավանականությունը որ այսօր թե՛ Ռոբերտ Քոչարյանը ու թե՛ Սեդրակ Քոչարյանը կկալանավորվեն։ Նաև հաշվի առնելով այն, որ խուզարկություններ են սկսվել վերջիններիս ընտանիքին պատկանող ընկերություններում, ու հատկապես ունենալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունների նախադեպը, ապա չի բացառվում, որ այս դեպքում նույնպես սկսվի ունեզրկման գործընթաց։
Այստեղ ամենևին կարևոր չեն բերվող հիմնավորումներն ու իրավական գնահատականները, կարևորը քաղաքական բաղադրիչն է։
Կարևորը այն փաստի հերթական արձանագրումն է, որ պատկան մարմինները այս կամ այն անձի շուրջ գործընթացներ են սկսում միայն Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգից հետո։
Եթե նշված անձինք հանցավոր են, ապա անկախ Նիկոլ Փաշինյանի անձնական վերաբերմունքից, իրավապահ համակարգը պետք է աշխատեր ու բոլորը, որոնք խախտել են օրենքը, պետք է պատասխանատվության ենթարկվեին դեռևս վաղուց։ Այո, վաղուց, քանի որ առնվազն անտրամաբանական է, որ Փաշինյանի ելույթից հետո, ընդամենը մի գիշերվա ընթացքում, հանկարծ իրավապահների մոտ կասկածներ առաջացան որևէ անձի հանցավոր գործունեության մասին։
Իսկ եթե ոչ ոքի նկատմամբ ոչ մի գործողություն չի իրականացվում ու մարդիկ ձերբակալվում են միայն Փաշինյանի հրահանգից հետո, ապա այդ դեպքում բոլորի մոտ առաջանում են առնվազն կասկածներ, որ մեղավորները ոչ թե հայտնաբերվում են, ալլ նշանակվում՝ երկրի բարձրագույն իշխանության կողմից։
Երկու պարագայում էլ առնվազն ոչնչացվում է երկրի իրավապահ համակարգը, առաջին դեպքում փաստում է վերջիններիս ոչ կոմպետենտությանը, երկրորդ դեպքում՝ Փաշինյանի ձեռքում ընդամենը քաղաքական գործիք լինելու հանգամանքը։

Բաց մի թողեք
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն, ամենայն հավանականությամբ, ծանր էր տարել Քննչական կոմիտեի նախագահի փառքը
Բա, բանակում տիրող բարդակի հետևանքով մահերի համար ո՞ւմ մեղադրենք՝
Վենետիկի հանձնաժողովը Փաշինյանի ասածի ճիշտ հակառակն է պահանջում