Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։40-ի սահմաններում Ջրաբեր բնակավայրի վարչական տարածքում Երևանի բնակիչ 60-ամյա Համլետ Դ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Աբովյան բժշկական կենտրոն»։
Շտապօգնության բժիշկները ձորում վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները պատգարակով մեծ դժվարությամբ վիրավորին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Երևանում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը` մահացել է
Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ. Լուսանկար
Միկրոավտոբուսի ուղեվարձն էլ թանկացավ