25/08/2026

EU – Armenia

Պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց զինծառայողի մահվան մասին։

ՊՆ խոսնակը «Հրապարակ»-ի հետ հեռախոսազրույցում հաստատեց դեպքը՝ նշելով, որ մահացածը պայմանագրային զինծառայող է։ «Պայմանագրային զինծառայող է, իր բնակության վայրում՝ ֆերմայում է եղել։ Բանակի հետ կապված չի կարող համարվել այս դեպքը»,– ասաց ՊՆ խոսնակը։

Մեր հարցին, թե ինչու է զինծառայողը գտնվել բնակության վայրում, ՊՆ խոսնակը պատասխանեց, որ այդ առնչությամբ լրացուցիչ տեղեկություն չունի։

ՀՀ ՊՆ-ից դեպքի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք: Ի պատասխան մեր հարցի` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց. «Բանակում մահվան դեպք չի արձանագրվել:

Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։

Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար։

Մամուլում վերջին օրերի հրապարակումները խիստ բացասական ազդեցություն են թողնում զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա, ուստի պահանջում ենք զերծ մնալ բանակի թիրախավորումից և խուսափել զինծառայողների ու նրանց ծնողների, հարազատների շրջանում անհարկի լարվածություն հարուցող գործելաոճից»,- նշեց նա: