26/08/2026

EU – Armenia

Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է. Լուսանկար

Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը նշել է, որ հայ հոգևորականը չի կարող անտարբեր մնալ Արցախի, հայկական պատմամշակութային կարևոր կենտրոնների, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և Հայաստանի առջև ծառացած խնդիրների նկատմամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս պետականության ձևավորման և պահպանման գործում Հայ Առաքելական Եկեղեցին ու Հայրապետները պատմականորեն ունեցել են կարևոր դերակատարություն։ Այդ պատճառով, ըստ Սրբազանի, հոգևորականի համար ազգային ու պետական նշանակության հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը բնական և անհրաժեշտ է։

Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը շեշտել է, որ այս փուլում հայ ժողովրդի ջանքերն ու աշխատանքը պետք է կենտրոնացած լինեն Հայաստանի պետականության ամրապնդման և Հայ Եկեղեցու զորացման ուղղությամբ։

Հոգևորականի համար ազգային շահի հետ կապված դիրքորոշում հայտնելը բնական է