26/12/2024

Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության ոլորտի հետագա շփումները կախված են Մոսկվայից․ ՀՀ ԱԽ քարտուղար

Ըստ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի հետ անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների հետագա շփումները կախված են Մոսկվայի դիրքորոշումից։

Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման կառուցվածքում նախկին 96%-ից նվազել է և դարձել 10%-ից էլ պակաս։ Նրա խոսքով՝ սա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության որոշմամբ։

«Հենց Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Ի դեպ, նրանք դեռ լիովին չեն կատարել այն, ինչ նախատեսված էր պայմանագրերով։ Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի խնդիրների պայմաններում, երբ նրանք (ՌԴ ներկայացուցիչները. – խմբ) պարբերաբար բողոքում են, որ Հայաստանը զենք է գնում այլ երկրներից, այնուամենայնիվ, չեն շարունակում մատակարարումներն այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2021-2022 թվականներին»,- ասել է նա։