Հուլիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտ գտնվող Արևելյան փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ տղամարդու դի կա:
Նշված վայրում 22-ամյա Արթուր Դ.-ն խոհանոցային դանակով զույգ նախաբազուկները կտրելու միջոցով ինքնասպանություն է գործել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ զույգ նախաբազուկների շրջանում հայտնաբերվել են բազմակի կտրված վերքեր:
Ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են խոհանոցային դանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների՝ Արթուր Դ.-ն ինքնասպանություն է գործել:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած Արթուր Դ.-ի հայրը տարիներ առաջ նույնպես ինքնասպանություն է գործել:
Բաց մի թողեք
Հրդեհ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Գնացել էին դիմավորելու իրենց զորացրված ընկերոջը. Մանրամասներ ողբերգական վթարից․ Լուսանկար
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է