Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ Տավուշի մարզում փայտածուխի արտադրության քանի՞ արտադրամաս է գործում, ո՞ր համայնքում՝ քանի՞ հատ։
Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում փայտածուխի արտադրամասերի թվի վերաբերյալ առաջարկում ենք դիմել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին»:
Եթե Տավուշի մարզպետն ու իր աշխատակազմը չգիտեն, թե մարզում քանի փայտածուխի արտադրամաս է գործում, ապա ինչո՞ւ է Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը։
Փայտածուխի արտադրամասերը շրջակա միջավայրին մեծ վնաս են հասցնում, օդն աղտոտում, ուստի մենք լիարժեք իրավունք ունենք տեղեկանալու դրանց քանակի եւ տեղակայման մասին ու հաղորդելու մեր ընթերցողներին։

Բաց մի թողեք
Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք․ Լուսանկար
Վերջում էլ ասելու են` Արմենիա չի եղել, եղել է Ալբանիա
Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից. Լուսանկար