Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների հատման վայրում՝ ժողովրդին հայտնի Կրկեսի խաչմերուկում, ճակատ ճակատի բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Ռուբիկ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Պ․-ի վարած «Peugeot» մակնիշի ավտոմեքենաները
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


Բաց մի թողեք
Վրաերթ Վանաձորում. 45-ամյա կինը տեղում մահացել է․ Լուսանկար
Ոչ սթափ վարորդը «Լեքսուս»-ով բախվել է կայանված 2 մեքենայի․ կա զոհ և 4 վիրավոր․ Լուսանկար
ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը