Հոկտեմբերի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ «Պահեստ» խանութի դիմաց, 25-ամյա Արման Ա․-ն իր վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Գոհար Պ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որն էլ արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Ոչ սթափ վարորդը «Լեքսուս»-ով բախվել է կայանված 2 մեքենայի․ կա զոհ և 4 վիրավոր․ Լուսանկար
ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը
Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը. Լուսանկար