Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը կրկին հայտնվել է իշխանությունների թիրախում, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը որոշել են չներել Փարսյանին Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը եւ առաջնորդ Բագրատ սրբազանին հավուր պատշաճի ընդունելություն ցուցաբերելու համար։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրավապահներին հանձնարարական է իջել ստուգել Փարսյանի գործունեությունը եւ անողոք լինել ամենաչնչին խախտումների դեպքում անգամ։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սրբազանն ու իր աջակիցներն այցելեցին Սյունիք, մենք գրեցինք, որ Փարսյանը ջերմ ընդունելության է արժանացրել ընդդիմադիրներին, ի տարբերություն Առուշ Առուշանյանի եւ Մանվել Փարամազյանի։ Պատերազմից հետո նշված բոլոր համայնքապետերը իշխանության թիրախում էին, սակայն Ռոբերտ Ղուկաայանի մարզպետ նշանակվելուց հետո մարզում իրավիճակ փոխվեց, Կալավանցուն հաջողվեց լեզու գտնել բոլորի հետ, մեղմացնել նրանց դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ։
Սակայն պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա նախընտրական գործընթացներին ընդառաջ որոշել է բոլորին հպատակեցնել, թույլ չտալ թպրտան:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները