28/10/2026

EU – Armenia

Մերձավոր Արևելքի խնդիրներում Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանում Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է։

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Ռուսաստանի ղեկավարը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ «Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվում է», – նշել է Պուտինը։

Նա անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի խնդիրներին՝ ընդգծելով՝ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ իրավիճակը կարգավորելու համար։

Ռուսաստանի առաջնորդը երեքշաբթի օրը հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ։

«Իրանի շուրջ հակամարտության հենց սկզբից, ինչպես գիտեք, Ձերդ Մեծություն, Ռուսաստանը պաշտպանել է ռազմական գործողությունների դադարեցումը և քաղաքական ու դիվանագիտական ​​լուծման որոնումը… Մենք, մեր կողմից, պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի օգնենք լուծել այս բարդ և հրատապ խնդիրը»,- «ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։