28/10/2026

EU – Armenia

Առաջիկա օրերին Իրանի դեմ հարվածները կվերսկսվեն

Առաջիկա 96 ժամվա ընթացքում Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան զորքերը կարող են վերսկսել ռազմական հարվածներն ընդդեմ Իրանի, եթե նման հրաման ստանան նախագահ Դոնալդ Թրամփից։

Այս մասին հայտնում է CNN-ը։ Համաձայն հաղորդման, Պենտագոնն ու ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական զինվորական հրամանատարությունը նախապատրաստել են արդեն այն պոտենցիալ թիրախների ցանկը, ներառյալ նաեւ էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական օբյեկտները եւ միջուկային ենթակառուցվածքները, որոնք դառնալու են հարվածների թիրախ։

Առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացվի։ Դա կարող է լինել նոյեմբերի երեքին Միացյալ Նահանգներում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ կարեւոր է գտնել հնարավորություն՝ դուրս գալու համար ԱՄՆ հետ հարաբերություններում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից։

Փեզեշկիանը ասել է, որ ընթացիկ անկայուն վիճակը բացասաբար է անդրադառնում իրանցիների ճնշող մեծամասնության առօրյա կյանքի վրա։ Իրանական մամուլում տարածված հրապարակումների համաձայն՝ Իրանի նախագահը նշել է, որ ներկայիս անկայուն վիճակի պատճառով՝ շատերը Իրանում խնդիրների առաջ են կանգնում նույնիսկ էլեմենտար կենցաղային հարցեր լուծելու ժամանակ։

Այս ամենի ֆոնին՝ նա կարեւորել է ընթացիկ խնդիրների կարգավորման համար կայուն լուծումներ գտնելն ու իրավիճակից դուրս գալը։