28/10/2026

EU – Armenia

Ի՞նչ է ծրագրում Պուտինն Ադրբեջանի հետ

Ռուսաստանը քննարկում է Ադրբեջանի հետ էներգետիկայի և գազի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումում։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը Թուրքիային մատակարարում է մինչև 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ավելին է, քան Ադրբեջանի մատակարարումները։

«Սակայն մենք մեզ մրցակից չենք համարում։ Ընդհակառակը, մենք պատրաստ ենք համագործակցել», – ասել է Ռուսաստանի նախագահը։

«Մենք ներկայումս ակտիվ երկխոսության մեջ ենք Ադրբեջանի նախագահի հետ։ Մենք նաև քննարկում ենք Ադրբեջանի հետ էներգետիկայի և գազի ոլորտում մեր համագործակցության ընդլայնման հարցը։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք այստեղ լավ հեռանկարներ ենք տեսնում և պատրաստ ենք դրան»։