28/10/2026

EU – Armenia

Ուկրաինական հակամարտության «վերջակետի» պայմանը հայտնի է

Ուկրաինան՝ հանուն Ռուսաստանի հետ հակամարտության ավարտման, պետք է հրաժարվի իր այն տարածքներից, որտեղ ռուսալեզու բնակչություն կա։ Նաեւ՝ Կիեւը պետք է մեկընդմիշտ հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից։

Սյունակագիր Մեթյու Փերիսը նշում է, որ Ուկրաինան առաջին հերթին պետք է հրաժարվի Ղրիմի հանդեպ հավակնություններից եւ նաեւ արեւելյան ռեգիոններից, որտեղ մեծամասնությունը խոսում է ռուսերեն։ Կիեւը նաեւ պետք է դադարեցնի դեպի ՆԱՏՕ իր ձգտումները, հաշվի առնելով, թե Մոսկվան այդ հարցի հետ կապված ինչ վերաբերմունք ունի։

Դրա փոխարեն Կիեւը կարող է դառնալ ԵՄ անդամ։ Ու որպես անվտանգության երաշխիք էլ՝ Ուկրաինայի տարածքում կարող են տեղակայվել եվրոպացի, ամերիկացի եւ միջազգային դիտորդներ։ Նա գրել է, որ անիրատեսական է այն մոտեցումը, թե Կիեւը փոխզիջումների չպետք է գնա տարածքների հարցում։ Դա կարող է Ուկրաինայի համար վերածվել աղետի եւ մինչեւ վերջ «քամել» եվրոպական երկրների տնտեսական ռեսուրսները։