Եվրոպական Միության (ԵՄ) պաշտոնական կառույցները դեռևս հանդես չեն եկել առանձին, հատուկ պաշտոնական հայտարարությամբ կամ արձագանքով՝ կապված 2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած պատգամավորների զանգվածային ծեծկռտուքի և միջադեպի հետ։
Սակայն միջադեպն իրավամբ լայն արձագանք է գտել միջազգային առաջատար լրատվամիջոցներում (օրինակ՝ Le Figaro, Le Parisien, Ouest-France, CNN-ը, ABC News-ը. Times of India-ն, TVP World-ը և այլն), որոնք ներկայացրել են խորհրդարանի դահլիճում և միջանցքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» ու ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած քաշքշուկի, հայհոյանքների ու աթոռներ շպրտելու կադրերը։
Սակայն ԵՄ կենտրոնակայանում և միության անդամ 27 պետություններից շատերում մեր աղբյուրների հաղորդմամբ, առհասարակ դժվար ընկալելի է, թե ինչի մասին կամ համար էր այդ ծեծռտուքը, իսկ հիմնականում արդեն մեմ է դառնում, որ Հայաստանի խորհրդարանում իրար ծեծում են Սեքսի նախարարություն բացել – չբացելու հարցի շուրջ, երբ իշխանության ներկայացուցիչը դրա մասին խոսում է քաղաքական բարձր ամբիոնից, իսկ ընդդիմությունը չի ցանկանում և ընդվզում է։
Սպասենք առաջիկա օրերին հայտարարությունների, որոնք իմ հավաստի աղբյուրներով նախապատրաստվումեն Բրյուսելում։ Նմանատիպ իրավիճակներում ԵՄ-ն և եվրոպական կառույցները սովորաբար առաջնորդվում են հետևյալ սկզբունքային դիրքորոշումներով.
1. Բռնության դատապարտում. ԵՄ-ն ավանդաբար անընդունելի է համարում ցանկացած ֆիզիկական բռնություն կամ ոչ կոռեկտ վարքագիծ ժողովրդավարական ինստիտուտների ներսում։
2. Քաղաքական երկխոսության կոչ. Հորդորում է բոլոր քաղաքական ուժերին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել օրենքի գերակայությունը և հարցերը լուծել բացառապես քաղաքական ու կառուցողական երկխոսության ճանապարհով։
Սիմոն Սարգսյան


Բաց մի թողեք
Ինչո՞ւ են նրանք մեզ ատում
Սահմանամերձ Ոսկեպարը զրկված է բուժկետից
Դուք էլ շանս չունեք. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը