03/11/2026

EU – Armenia

Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»

Ինչպեսեւ սպասվում էր, Կոտայքի երկարամյա փոխմարզպետ Վասակ Վարդանյանը երեկ հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նա ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանի փեսան է, տեւական ժամանակ հավակնում էր մարզպետի պաշտոնին, սակայն ինչպես Միքայելյանին պատժեցին` ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը Վիլեն Գաբրիելյանին տալով, այնպես էլ փեսային «քցեցին» մարզպետ նշանակելով Ռոմանոս Պետրոսյանի կադրին Լիլիթ Ստեփանյանին: Փաշինյանը չցանկացավ, որ Միքայելյանի դինաստիան Կոտայքում ավելի ուժեղանա, որ նրա՝ պատգամավոր, որդու` Հրազդանի քաղաքապետ լինելը բավարար է:

Մենք դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ եթե այլ անձ մարզպետ նշանակվի, Վասակ Վարդանյանը դիմում կներկայացնի։ Նա ՔՊ-ի հնաբնակներից է, դեռ ՀՀԿ-ի ժամանակ մասնակցել է Հրազդանի համայնքապետի ընտրություններին եւ ավագանիում տեղ գտել։ Պաշտոնից հեռանալու մասին հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է փորձը, ուժն ու ջանքերը ներդնել այնտեղ, որտեղ կարող է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։