Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակության վայրում իրավապահները խուզարկություն են սկսել առավոտյան ժամը 08։15-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա հայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ իրավապահների իրականացրած խուզարկությունն արդեն ավարտվել է։
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես հայտնի է, քննչական գործողություններ են իրականացնում ոչ միայն Սամվել Կարապետյանի տանը, այլև «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանի բնակության վայրում։ Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը նշել է, որ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է, և ստեղծված իրավիճակում կատարվող գործողություններում իրավական հիմքեր փնտրելն անիմաստ է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը քիչ առաջ հայտարարեց, որ Նարեկ Կարապետյանի բնակարանում խուզարկության արդյունքում բացի երեխաների համակարգչից ոչինչ չեն գտել, խուզարկությունն ավարտվել է, և շուտով Նարեկ Կարապետյանը կմոտենա Սամվել Կարապետյանի բնակարանին։
Հիշեցենք, որ այսօր վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
Խուզարկություններ են տեղի ունենում նաև Կարապետյան ընտանիքի հետ կապվող այլ հասցեներում։
Այս տարի արդեն 3-րդ անգամն են խուզարկում են Սամվել Կարապետյանի տունը, 4-րդ անգամ ` Նարեկ Կարապետյանի բնակարանը. Կարեն Կարապետյան:


Բաց մի թողեք
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. Տեսանյութ
Մահացած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին
Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում