Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հոկտեմբերի 30-ին որոշել է մարզպետի աշխատակազմի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից մարզի 46 քաղաքացու՝ սոցիալական աջակցության նպատակով, հատկացնել միանվագ դրամական օգնություն` ընդհանուր 2 միլիոն 340 հազար դրամի չափով։
Հրապարակ թերթը գրել է․ Այդ գումարը եթե բաժանում ենք 46-ի վրա, ստացվում է, որ յուրաքանչյուր անձ 50 հազար 800 դրամ է ստացել։
Այսինքն, Տավուշի մարզպետը սոցիալապես անապահովներին տարին մեկ անգամ պետբյուջեից միջինը 50 հազար դրամի չափով օգնություն է հատկացնում։ Իսկ բարձր աշխատավարձ ստացող մարզպետն ու իր աշխատակազմը, չգիտես ինչ աշխատանքային նվաճումների համար, ողջ տարին պարգեւատրվում են անապահովներին տրված գրոշները քանիցս գերազանցող գումարներով: 2026թ․ պետբյուջեում աշխատակազմին խրախուսելու համար նախատեսված էր 65 միլիոն 883 հազար 400 դրամ։


Բաց մի թողեք
Մակունցն ու 2024 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունը
Միայն Թումանյանի Գիքորն` իշխանություն ունենալով, Նիկոլ կդառնար․ Լուսանկարներ
Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ