ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օտարների այս ողջույններն ավելի են ընդգծում, որ այդ տեքստն ունի օտար ձեռագիր։
Թուրքիայից Սերդար Քըլըչը ողջունում է Հայաստանի սահմանադրությունից Թուրքիայի հետ տարաձայնությունների պատճառ դարձած ձևակերպման հեռացումը։
Ադրբեջանից Բայրամովը հայտարարում է. «Մեզ համար կարևոր միակ հարցն այն է, որ նոր սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի»։
Իշխանությունը, կարծում եմ, ոգևորվել է. ալիևյան սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո այն դրական գնահատականի է արժանանում միաժամանակ Բաքվից և Անկարայից։
ալիևյան սահմանադրության հրապարակումից հետո, սակայն, ոչ մի խոսք չասվեց այն մասին, թե ինչու չկան եռագույնի գույների և զինանշանի նկարագրությունները։ Արդյո՞ք դա էլ է օտարների ակնհայտ ցանկությունը»։


Բաց մի թողեք
Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ դրա տակից․ Տեր-Պետրոսյան
Ի՞նչ եղավ Փաշինյանն ընդդեմ Փաշինյանի մարտը
Ծափահարություններ Փաշինյանին․ թուրք վերլուծաբանը՝ ՀՀ-ի նոր սահմանադրության նախագծի մասին