«Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 12-ին Սյունիքի մարզում այցելել էր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ, որը, լինելով վերականգնվող էներգիայի առաջատար արտադրող, նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի քույրը՝ Ալվինա Աբաջյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը Գոհար Աբաջյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կապ ունի իր քույրը դեսպանի այցի կամ դեսպանի հետ, եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Քույրս 2019 թվականից «Քոնթուր գլոբալ»-ի ֆինանսական տնօրենն էր, 2023-ին նշանակվել է գլխավոր տնօրեն»։
Թե որքանով է Ալվինա Աբաջյանի աշխատանքի ակտիվությունը կապված քրոջ ամուսնու՝ Արարատ Միրզոյանի գոծոնի հետ՝ ցանկացանք ճշտել հենց Ալվինա Աբաջյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»