Փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում․
1.5 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքարում են խոտածածկ տարածքում և ծառերի մոտ առաջացած կրակի դեմ։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից և որոշ հատվածներ բավականին դժվարանցանելի են։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տարածքը պարեկների կողմից սահմանազատվել է, տրանսպորտային միջոցների շարժը ժամանակավորապես արգելվել է։
Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Բաց մի թողեք
Մոտ 800 անգամ կամուրջներից ցած նետվելու փորձ կատարած տղամարդն վերջն ընկավ կամուրջից
Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել. ԱՍՀ նախարար
Խայտառակ վիճակ Երևանում․ կանգառներում հերթեր են, ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել