«Նիկոլ Փաշինյանը ԱԺ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ արդեն սկսել է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների շրջանում դիվիդենդներ հավաքել ու երաշխիքներ ստանալ իր հաղթանակի համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Այն, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց քարոզարշավ է սկսել՝ մարզեր գնալով, քաղաքացիների մոտ վերամբարձ խոստումներ տալով, ակնհայտ է:
Հիմա էլ, փաստորեն, նա փորձում է միջազգային տարբեր ուժերից երաշխիքներ կորզել, որ աջակցեն իրեն գալիք ընտրություններում, քանի որ հայ հանրության շրջանում նրա վարկանիշը ցածր է, եւ առանց միջազգային հանրության աջակիցների՝ նրա հաղթանակը հնարավոր չի լինի. ապացույցը Երևանի քաղաքապետի ընտրություններն են:
Խոսքը ոչ միայն Արևմուտքի, այլ նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է:
Այսպիսով, երեկ՝ կառավարության նիստից հետո, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ Հայաստանում սահմանադրական հանրաքվեն նախատեսվում է իրականացվել 2027-ին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի մայր օրենքի փոփոխությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի գլխավոր պահանջն է Հայաստանից:
Հանրաքվե անցկացնելու մասին հայտարարությունից կարող ենք հստակ հետեւություն անել՝ Նիկոլ Փաշինյանը հարեւան թշնամի երկրներին և աշխարհին հասկացնում է, որ միայն 2026-ի իր վերընտրությամբ հնարավոր կլինի ՀՀ Սահմանադրությունը փոխել:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այս ամենն անում է նախարար Գրիգոր Մինասյանի շուրթերով:
Ի դեպ, վերջինս նաեւ դատարանների դերն է վերցրել իր վրա ու անթաքույց ուղղորդում է դատական ատյաններին:
Սա էլ վկայում է երեկ նրա կողմից արված մեկ այլ հայտարարություն. բանն այն է՝ երեկ, երբ լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ի վերջո ենթակա՞ է կալանավորման, թե՞ ոչ, Մինասյանը, առաջ ընկնելով դատարանի վերջնական որոշումից, ասաց՝ «Առուշ Առուշանյանը չի կարող լինել քաղաքապետ․ կա՛մ հրաժարական կտա, կա՛մ ավագանին պետք է անվստահություն հայտնի»: Այսինքն՝ դատավճիռը կայացրեց: Թերևս սրանով նախարարը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը, որը երերում է»:
Բաց մի թողեք
Արաբկիրի շուկայի ետնամասում մի սարսափելի իրավիճակ է. Նազարյան
Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են
Աշխատանքի հերթական իմիտացիան՝ Փաշինյանի հանձնարարությամբ