Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում «Ապագայի գագաթնաժողովում»:
Նա հայտարարել է, թե Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա:
«Մենք կոչ ենք արել վերացնել մնացած խոչընդոտները և ընդգծել այդ նպատակին հասնելու համար քաղաքական կամքի և պատասխանատվության կարևորությունը»,- ասել է Բայրամովը:
Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով՝ իրենք լիովին աջակցում են գագաթնաժողովի՝ միջազգային իրավունքի նորմերի խիստ պահպանման կոչին:






Բաց մի թողեք
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր. Լուսանկար
#Ուղիղ․ Մայր Աթոռում պատարագ է մատուցվում․ Տեսանյութ
#Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում ․․․ Տեսանյութ