Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նոր նախագահ է ընտրվել դատավոր Տոմոկո Ականեն։ Այս պաշտոնում նա փոխարինելու է լեհ փաստաբան Պյոտր Հոֆմանսկուն, որը ՄՔԴ-ն ղեկավարում էր 2021 թվականի մարտից։
Տիկին Ականեն ՄՔԴ դատավորներից մեկն էր, ով ձերբակալության օրդեր էր տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ ընտրվել եմ իմ գործընկեր դատավորների կողմից՝ որպես Միջազգային քրեական դատարանի նախագահ: ՄՔԴ-ի համար այս դժվար պահին կայուն, համագործակցող, միասնական ղեկավարություն է պահանջվում»,- ասել է նա (խոսքերը հրապարակված են ՄՔԴ-ի կայքում):
Տոմոկո Ականեն կգլխավորի ՄՔԴ-ն մինչև 2027 թվականը։ Նա նշել է, որ մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել ՄՔԴ անդամների անվտանգությանն ու բարեկեցությանը։
2023 թվականի մարտին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր էր տվել Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև Ռուսաստանում երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային:
2023 թվականի նոյեմբերին ՌԴ ՆԳՆ-ն տիկին Ականեին և Միջազգային քրեական դատարանի մի քանի այլ դատավորների հետախուզվող անձանց ցանկում է ներառել։ Նույն թվականի գարնանը ՌԴ Քննչական կոմիտեն նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցել օտարերկրյա պետության ներկայացուցչի վրա ապօրինի կալանավորում հարձակում նախապատրաստելու համար:
Բաց մի թողեք
Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը. Թրամփի տարօրինակ գրառումը
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ-ի անկման պատճառով․ օդանավակայանը փակ է․ Լուսանկար
ՊՆ նախկին նախարարի որդին զենք է մատակարարում Ռուսաստանին