Մարտի 10-ին հանկարծամահ է եղել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ 50-ամյա Թաթուլ Դումանյանը։
Այդ օրը՝ ժամը 09:35-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի գյուղի տներից մեկը, որտեղ արձանագրել են Թ. Դումանյանի մահը:
Տեղում հարազատները հայտնել են, որ նա հանկարծամահ է եղել, իսկ դեմքին առկա վնասվածքները հետվիրահատական են եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Բաց մի թողեք
Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան. Լուսանկար
Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել․ Լուսանկար
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում․ վիրավորներ կան․ Լուսանկար