31/07/2025

Հայաստան ժամանող օտարերկրյա պատվիրակություններին, հայտնի գործիչներին պետք է դիմավորել աղ ու բրնձով

Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունները փափագում են ցորենի փոխարեն մեր երկրի ռազմավարական ապրանք դարձնել բրինձը՝ անհրաժեշտ է այդ փոփոխությունը տարածել նաև այլ ոլորտներում:

ՉԻ-ն գրել է․ Մասնավորապես, համաձայն այս ռազմավարության, Հայաստան ժամանող օտարերկրյա պատվիրակություններին, հայտնի գործիչներին պետք է դիմավորել աղ ու բրնձով:

Կոտայքի մարզի Հացավան գյուղը վերանվանել Բրնձավան, նույն փոփոխությունը կատարել նաև Նաիրի Զարյանի ստեղծագործությունում: Որպես բողոքի նշան՝ հայտարարել բրնձադուլ: