Արևմուտքը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ և ձգտում է խուսափել Ուկրաինայում հակամարտության սրացումից։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ելիսեյան պալատում մեկնարկելով Ուկրաինայի աջակցությանն ուղղված համաժողովը։
«Մենք բոլորս համախմբված ենք այն հարցում, որ չենք ցանկանում պատերազմել Ռուսաստանի ժողովրդի հետ», – շեշտել է Մակրոնն իր բացման խոսքում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի «X»-ի էջում:
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ մտադիր են շարունակել վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչպես արել են երկու տարվա ընթացքում:
Բաց մի թողեք
«Թող Ամենաբարձրյալը օգնի մեզ». Էրդողանը՝ Թուրքիայում նոր երկրաշարժերի մասին
Ով է հաղթել կրկնակի նախագահական ընտրությունների առաջին փուլում․ Լուսանկար
Զելենսկին հայտարարություն է արել Կարմիր հրապարակի մասին